Ռուսաստանը պատրաստ է նպաստել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքմանը՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: «Մենք ցանկանում ենք, որ Բաքուն և Երևանը հնարավորինս շուտ ստորագրեն համաձայնագիրը և անհրաժեշտության դեպքում կարող ենք ցանկացած աջակցություն ցուցաբերել այս գործընթացին»,- ընդգծել է Կրեմլի ներկայացուցիչը։               
 

Ճիշտ ժամանակին խոսելու ժամանակը

Ճիշտ ժամանակին խոսելու ժամանակը
26.04.2019 | 01:38

Չնայած ՀՀԿ-ն տևական ժամանակ «եփեց» Սերժ Սարգսյանի խոսելու մասին տեղեկությունը` լրատվամիջոցների ուշադրությունը սևեռելով այս թեմայի վրա, իրականում դա բավական լավ մտածված քարոզչական հնարք էր: Սերժ Սարգսյանն ամենևին էլ մտադիր չի եղել խոսելու իր հրաժարականի օրը: Սա, մեր տեղեկություններով, ընդամենը փորձարկում էր, թե որքան են սպասում Սարգսյանի խոսքին, ու հանրությանն այսօր որքան է հետաքրքիր երրորդ նախագահը:


Սակայն Սերժ Սարգսյանը, ինչպես կասեր Գալուստ Գրիգորիչը, «անալիզներ» է արել ու հասկացել, որ առայժմ պետք է շարունակի լռության ուխտը: Ըստ նրա թիմակիցների` Սարգսյանը ոչ մի վայրկյան քաղաքական գործընթացներից հեռու չի եղել ու չի պատրաստվում լինելու, աշխատում է ու փորձում հասկանալ` ե՞րբ է, այդուհանդերձ, խոսելու ճիշտ ժամանակը: Որքան արագ նոր իշխանության վարկանիշն անկում գրանցի, այնքան կմոտենա Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2411

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ